ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Պատերազմում երկրորդ, երրորդ պլան չկա։ Պատերազմին ուղղակի պետք է պատրաստ լինի թիկունքի, առաջնագծի, աշխարհազորի և ԵԿՄ–ի յուրաքանչյուր անդամ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք աշխարհազորի ստեղծմամբ ԵԿՄ–ն երկրորդ պլան չի մղվի։
«Պատերազմը հաղթում են բոլորով։ Նոր ստեղծվելիք աշխարհազորը երկրապահի հետ ընդհանրապես կապ էլ չունի, չնայած երկրապահն աշխարհազորի հիման վրա է ձևավորվել։ Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի»,–ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով` աշխարհազորը երբեք երկրապահի գործունեությանը չի խանգարի և հակառակը։ Միքայելյանը հիշեցրեց` առաջին իսկ հրահանգի դեպքում ԵԿՄ–ից առնվազն 8000 մարդ կարող է սահման մեկնել։
ԵԿՄ նախագահը նշեց` թող մոռանան, որ ԵԿՄ անունը կարող է փոխվել, չնայած հնարավոր է աշխարհազորին կից կառույց լինել։ Միքայելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ կողմ է աշխարհազորի ձևավորմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Հայաստանում պահեստազորի եռամսյա զորահավաք կանցկացվի
Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Աշխարհազորի ստեղծումը լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համա՞ր է. Տոնոյանի պատասխանը