ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Անկախության տոնի առթիվ մեդալներ է շնորհել մի շարք մարդկանց` մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Մասնավորապես, նախագահը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել հուշարձանագետ Սամվել Կարապետյանին (հետմահու), ինչպես նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանին, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանին, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին, գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանին, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանին և լրագրող, թարգմանիչ Մադլենա Գարագաշյանին (Ռումինիա)։
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։
Հայաստանն այսօր նշում է անկախության 29-ամյակը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:
Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը
Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Նախագահը հետմահու պարգևատրել է Սամվել Կարապետյանին և մշակույթի այլ գործիչների