ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը: Ուղերձը հրապարակել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն։ Բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը մաղթում եմ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-ասվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդի ուղերձում:
Ուշագրավ է, որ շնորհավորանքն ուղղվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ֆոնին։
Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:
Ինչ ունենք անխակությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը
Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: