ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի կարող պաշտպանել նաև սեզոնային գրիպներից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Ոչ, չի կարող»,- հստակ նշել է Գինցբուրգը ՝ պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել նաև գրիպից:
ՌԴ առողջապահության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս տարի բնակչության շրջանում ակտիվություն է նկատվում գրիպի դեմ պատվաստումներում և հորդորել էր դեռ չպատվաստվածներին պատվաստվել ու պաշտպանել իրենց և իրենց հարազատներին գրիպից:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից և արտադրվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:
Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի