Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին

«Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանրահավաք է հրավիրել և պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ազատության հրապարակում ընթացող «Հայոց արծիվներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ ոստիկանները տուգանեցին կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանին։

«Վճիռը՝ ապաշնորհ, ապազգային». բողոքի երթի մասնակիցները քայլում են դեպի ԿԳՄՍ նախարարություն

Խնդիրն այն է, որ Ասրյանը դիմակ չէր դրել. ոստիկանները ելույթի ժամանակ մոտեցան նրան ու տուգանեցին։ Ոստիկանները մոտենալուն պես՝ Ասրյանը դիմակ դրեց և իր ելույթը շարունակեց՝ անվտանգության պահանջը պահելով։

Ի դեպ, Ասրյանն ուզում էր նաև այրել ԼԳԲՏ դրոշը, սակայն ոստիկաններն արգելեցին՝ ցույցի մասնակիցների անվտանգությունից ելնելով։ Ասրյանի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները պատռեցին այն։

Նշենք, որ այս պահին «Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հանրահավաքը շարունակվում է:

Հանրահավաքի գլխավոր միտումը մեկն է՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Արայիկ, հեռացի՛ր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում