Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից

Հրդեհված բեռնատարը «Մարիաննա» ՍՊԸ-ին է պատկանում։ Այն 24 տոննա կարագ էր տեղափոխում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին բեռնատարում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 24 տոննա կարագ։

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

«Այրվել է «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենա, որը 24 տոննա կարագ էր տեղափոխում»,-նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նրան տեղափոխել են Մեղրիի ԲԿ։

Իրականացվում են մարման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ բեռնատարի հրդեհի հետևանքով Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Ուռուցքաբանակում հիվանդին ջուր չեն տվել, սպասարկող բժիշկ չի եղել. ազատում և նկատողություն