ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ խոսել է նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանման պատճառների մասին։
Արտիստը Instagram սոցիալական ցանցում բանավեճի մեջ է մտել իր հետևորդուհիներից մեկի հետ։ Աղջիկը Պետրոսյանին քննադատել է Ստեպանենկոյից բաժանվելու համար։
«Նորաձև է դարձել «ռեսուրսը սպառած» կանանց տախտակամածից նետելը, որոնք տարիներ շարունակ մարդու կողքին են եղել»,-գրել է նա։
Նա առաջին մարդը չէր, որ մեղադրել է արտիստին կնոջ հետ վատ վարվելու համար։ Այս անգամ դերասանը չի դիմացել և պատասխանել է քննադատությանը։
Մասնավորապես Պետրոսյանը հայտարարել է, որ Ստեպանենկոյից բաժանվել է ոչ իր կամքով։ Նա խոստովանել է, որ բաժանման նախաձեռնությունը հենց արտիստուհունն է եղել։
«Ես Ելենա Ստեպանենկոյին կյանքիցս դուրս չեմ նետել։ Նա է արել դա, ընդ որում՝ շատ վաղուց»,-բակացած ասել է երգիծաբանը։
Մեկնաբանությունները, ըստ ամենայնի, արդեն հեռացվել են արտիստի էջից։ Սակայն այդ մասին հայտնում է «Комсомольская правда» թերթը։
Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիի իր 2 բնակարանները. հարևանները պատմել են, թե ինչու
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018 թվականին` 33 տարվա ամուսնական կյանքից հետո։ 67-ամյա հեռուստահաղորդավարուհին բազմիցս հայտարարել է, որ զայրացած չէ նախկին ամուսնու վրա, նրան միմիայն երջանկություն է մաղթում։ Անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ 31-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ։ Այս տարվա մարտին զույգը որդի է ունեցել։ Շատերը կարծում էին, որ ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայությունից։ Սակայն այդ վարկածը կտրականապես հերքեցին սկզբում Պետրոսյանը, իսկ այնուհետև ինքը՝ Տատյանան։
«Շնորհակալ եմ կարանտինին. ոչ ոք և ոչինչ չէր շեղում ինձ նոր մարդու հետ ծանոթանալու հետաքրքրական գործընթացից։ Գարնանը մեկնեցի շատ սպասված ճանապարհորդության, որտեղ ինձ պատասխանատու դեր էր վստահված․այսուհետ և ընդմիշտ ես մայր եմ...»,-իր անձնական բլոգում գրել է արտիստի ընտրյալը։
Որդին՝ Վահանը, Բրուխունովայի առաջին երեխան է։ Պետրոսյանն առաջին ամուսնությունից դուստր ունի՝ Վիկտորիան։