ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Սահմանադրական դատարանի աշխատակազմն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Հրայր Թովմասյանն արձակուրդից վերադառնալ չի ուզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել` հերքելով լուրերը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն աշխատանքի չի հաճախում։

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ չնայած լրացել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի արձակուրդից վերադառնալու ժամկետը, սակայն նա դեռ աշխատանքի չի հաճախում։

Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում

«Սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18)»,–նշված է ՍԴ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չէին ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են: Օրերս նրանց փոխարեն ՍԴ դատավորներ ընտրվեցին Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը և Երվանդ Խունդկարյանը։

«Ամեն ինչ պետք է անեմ ոչ թե խոսքով, այլ գործով». պատգամավորները ծափահարեցին ՍԴ դատավորին