Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել

Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կրակված և չկրակված փամփուշտներ և պարկուճ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Այսօր գիշերը Երևանում կրակոցներ են հնչել։ Shamshayn.com-ի տեղեկություններով` ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանություն և կրակոցներ են եղել։

Կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել, այդ թվում` 46-ամյա մի կին

Դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։