ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանահայ հայտնի բլոգեր, երգիչ և պարող Դավիթ Մանուկյանի մայրը ՝ Աննա Մանուկյանը, վստահեցրել է, որ որդու և Օլգա Բուզովայի միջև ամեն ինչ կարգին է:
«Բամբասանք», - կարճ պատասխանել է նա «ԿՊ-Նովոսիբիրսկի» թղթակիցի` Դավայի և Օլգայի հնարավոր բաժանման մասին հարցին:
Նրանց բաժանման մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ երգչուհին իր Instagram-ի էջից հեռացրել է սիրեցյալի հետ մի քանի լուսանկար: Բաժանորդները կարծում են, որ զույգն ինչ–որ հարցերում տարաձայնություն ունի։
Զույգի մտերիմները պարբերականին հայտնել են, որ նրանց միջև անախորժություն է եղել, սակայն բաժանման մասին խոսակցություն չկա։
Օրերս Դավան Instagram-ի իր էջում տխուր գրառում է արել և խնդրել բաժանորդների աջակցությունը, քանի որ իրեն վատ է զգում:
Օլգա Բուզովան և Դավան երկու տարի է՝ հանդիպում են։ Վերջին հրապարակումների համաձայն` նրանք միասին են ապրում։ Դավան դաջել է սիրելիի անունը մարմնի վրա, ծանոթացրել նրան իր ծնողների հետ, Օլգան էլ ամեն կերպ օգնում է ընկերոջը կայանալ շոու բիզնեսում։