«Հին Երևանի» աշխատանքներում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախագծի շինարարական աշխատանքների ընթացքին։
Sputnik
«Հին Երևանի» աշխատանքներում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում

Լևոն Վարդանյանի տեղեկացմամբ` աշխատանքներն արդեն մոտենում են ավարտական փուլին, մնացել է միայն կենտրոնական ծածկն ու բարեկարգման ընդհանուր աշխատանքը։ Ճարտարապետը հույս է հայտնում, որ այս տարի աշխատանքները կավարտվեն։

«Մենք հիմա կանգնած ենք իրացման աշխատանքների խնդրի առջև։ Խոսքը վերաբերում է նախևառաջ Արամի և Բուզանդի փողոցների բնակիչների փոխհատուցման խնդրին։ Այդ հատվածում աշխատանքներն ավարտվում են, որտեղ կան երեք տեսակի հուշարձաններ` պահպանվող, տեղափոխվող և վերստեղծվող»,– նշում է ճարտարապետը։

Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»

Լևոն Վարդանյանի փոխանցմամբ` երբ տեղափոխվող հուշարձանները կրկին կհավաքվեն նույն տեղում, այդժամ ծրագիրը ժողովրդի համար ավելի ընկալելի կլինի։ Ճարտարապետը տեղեկացնում է, որ իր օրոք ապամոնտաժվել է մեկ շենք` «Աֆրիկյանների եկամտաբեր տունը»։ Նա սկզբից ղեկավարել է աշխատանքները  և պնդում է, որ շենքի երեսի դիմահար քարերն ամբողջությամբ պահպանվել են, իսկ ինչ վերաբերում է շինարարական մյուս հատվածներին, ապա բոլոր քարերը պետք է պահպանվեն, իսկ անհնարինության դեպքում՝անպայմանլրացվեն։

«Մինչ օրս իրացման աշխատանքների մոտ 65 տոկոսն է կատարված, մնացածի հետ կապված կան բարդություններ, որովհետև բնակիչների հետ աշխատանքներ են տարվում, տեսնենք ինչով այդ ամենը կավարտվի։ Սպասում ենք, որ գոնե ևս մեկ տարածք մաքուր լինի, որ սկսենք շինարարական աշխատանքները»,– նշում է ճարտարապետը։

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Լևոն Վարդանյանի փոխանցմամբ` տարածքի նկատմամբ գերակա շահն ի սկզբանե հաստատվեց, այնուհետև գերակա շահի մասին օրենքը վերահաստատվեց։ Այսօր շատ դժվար է իրացման աշխատաքներ կատարել ամբողջ քաղաքում, առավել ևս՝ կենտրոնում։ Ըստ նրա` նախագծի ներդրողների հետ շենքերի ֆունկցիոնալ նշանակության հարցերը դեռ չեն հստակեցվել, որովհետև դա ամենաբարդ պրոբլեմներից է։ Նախագիծը ենթադրում է բազմաֆունկցիոնալ կենտրոն, և եթե պատվիրատուն մի քանի տարի սպասում է, որպեսզի ավարտվեն իրացման աշխատանքները և ինքը սկսի շինարարությունը, ապա ինչպե՞ս կարող է անորոշ ժամանակահատվածում կոնկրետ որևէ ֆունկցիայի մասին խոսք լինել։