Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տեսախցիկի փորձաքննություն կարվի. «Ժողովուրդ»

Շուտով կլրանա Հայկ Հարությունյանի ինքնասպանության մեկ տարին. նախաքննական մարմինը դեռ որոշ հարցերի պատասխանն է փնտրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նախաքննական մարմինը սպասում է նրա առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. գրում է «Ժողովուրդ» թերթը։

Քոչարյանը որդու հետ խոսել է Հայկ Հարությունյանի մասին

«Նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացությունները։ Մասնավորապես, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի»,–գրում է թերթը։

Նշենք, որ 5 օրից կլրանա ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մեկ տարին:

Վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար անձինք, մասնավորապես` ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը, և դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները:

Ում ցուցմունքով են դուրս եկել Ալիկ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի «հետքի վրա». «Ժողովուրդ»

Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999-ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003-2008 թթ` ոստիկանության պետի պաշտոնը: 2010-2014 թվականներին նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը: