Ածան հնդկահավեր այգեպարցիներին. թռչնաբույծները 50 ընտանիքի անակնկալ են մատուցել

Индюк у разбитого окна в разрушенном после обстрелов доме в селе Айгепар (18 июля 2020). Тавуш
Գյուղացիներին նաև ներկայացրել են, թե ինչպես պետք է խնամել թռչուններին և բարձրացնել նրանց ձվատվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի թռչնաբույծների միությունը 100 ածան հնդկահավ է նվիրել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի` գնդակոծությունից տուժած 50 ընտանիքի:

Նրանք գյուղացիներին նաև ներկայացրել են, թե ինչպես պետք է խնամել թռչուններին և պահպանել նրանց ձվատվությունը։

Восстановительные работы в общине Айгепар, Тавушская область
Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Թռչուններին օրերս տեղափոխել սահմանամերձ գյուղ։ 50 ընտանիքի երկուական հնդկահավեր են բաժանել։

«Մենք չենք բաժանել ու հեռացել։ Նաև բացատրել ենք, թե ինչպես պետք է հոգ տանել թռչունների մասին, ինչ սնունդ է պետք տալ նրանց, ինչպես պետք է պահպանել նրանց ձվատվությունը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Գյուղի վարելահողերի մի մասը հակառակորդի կրակի տակ է, բայց այստեղ հացահատիկային կուլտուրաներ շատ են աճեցնում։ Ստեփանյանը կարծում է, որ հարյուր թռչունի համար հաստատ կեր կգտնվի։

Նշենք, որ հնդկահավի ձվերը ճարպաթթուների բարձր պարունակություն ունեն, համարվում են օգտակար և դիետիկ սնունդ: