21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

Նոր բացվող նախակրթարաններում նախապես իրականացվում է աշխատող դաստիարակների վերապատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում։

21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։

«Նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին Գետաշեն, Երանոս, Լուսակունք համայնքներում՝ յուրաքանչյուրում 25 սան։

Հարությունյանի՝ Գեղարքունիք այցելության ժամանակ որոշվել է Վերին Գետաշենի նախակրթարանը համալրել հավելյալ գույքով՝ պայմանավորված առաջիկայում սաների թվի աճով և նոր խմբասենյակի նորոգմամբ։

21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

Նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում, պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։

21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։