Ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը վթարի է ենթարկվել թուրքական Անթալիայում

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչին:

Վահան գյուղի սահմանամերձ տարածքում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ավելի վաղ E1.RU պորտալը հայտնել էր, որ Ալանի շրջանում, լեռնային ճանապարհի վրա ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ըստ նրանց տեղեկության` վթարի հետևանքով 7 մարդ է տուժել։ Բայց այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։

«Այո, ավտոբուսի մասնակցությամբ  վթար եղել է։ Դեպքի մանրամասները պարզվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բայց Անթալիայի Ճանապարհային ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրբաթ օրը ՌԴ-ից եկած զբոսաշրջիկների ավտոբուսով վթարներ չի եղել:

«Նման վթարների մասին հաղորդում չի ստացվել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նույն E1.RU պորտալի` զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, վնասվածքներ գլխի շրջանում։