Փաշինյանը շնորհավորել է հրեաների Նոր տարին

Հրեական Նոր տարին շարժական տոն է։ Այն նշվում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին` լիալուսնի օրը, իսկ հաջորդ օրը մեկնարկում է հրեական հաշվարկով հերթական նոր տարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաների փորձը կարող է օգնել տավուշցիներին

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը»,– ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Շնորհավորելով հրեա հայրենակիցներին` Փաշինյանը նրանց մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

Հայաստանում ապրող հրեաների թիվը տարբեր տվյալներով տատանվում է 500-2000-ի սահմաններում։

Հրեական Նոր Տարին շարժական տոն է։ Այն նշվում է սեպտեմբեր–հոկտեմբերի ամիսներին, լիալուսնի օրը։

Այդ օրը հրեաներին արգելված է աշխատել, իսկ հաջորդ օրը մեկնարկում է հրեական հաշվարկով հերթական նոր տարին։

Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը