Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

Վարչապետը տնտեսագիտականի հարցում կարծես թե այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցը թողնում է օդում կախված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի Դիանա Գալոյանը կարող է ստանձնել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

Նշենք, որ դեռևս հուլիսի 17-ին ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

«Այս ամենից հետո Փաշինյանն ինչպես որ մայիսից մինչև այսօր չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը, այնպես էլ Դիանա Գալոյանի դիմումը չի ստորագրում»,–նշված է «Ժողովուրդի» լուրում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցերը թողնում է օդում կախված:

Թերթը գրում է նաև, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն ամեն ինչ արեց, որ ԵՏՊՀ ռեկտոր դառնա Դիանա Գալոյանը, բայց կարծես թե իր հաշվարկներում սխալվել էր. վերջնարդյունքը դեռևս մշուշոտ է:

Դիանա Գալոյանն իր թեկնածությունը կառաջադրի տնտեսագիտականի ռեկտորի ընտրություններին