«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ շատ կարևոր է, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը տրամադրված են, որ երկրում շարունակվի Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը Հայաստանում կշարունակի զարգանալ, ինչը չի կարող ուրախալի չլինել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես է արտահայտվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավիահաղորդակցության վերականգնումը կախված է համաճարակաբանական իրավիճակից. ՀՀ–ում ՌԴ դեսպան

«Ես շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են, ամեն ինչ պարզվել է։ Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է, Հարավկովկասյան երկաթուղին աշխատում է, և շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ տրամադրված են, որ երկաթուղու գործունեությունն այստեղ զարգանա, ներդրումները շարունակվեն, և որ այդ աշխատանքն արդյունավետ լինի»,-ասել է Կոպիրկինը։

Նշենք, որ 2018 թ․-ից ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակներում հետաքննում է ՀԿԵ-ի գործունեությունը 10 տարվա ընթացքում։ 2019 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունից հայտնել էին, որ մշակվում է Հայաստանի երկաթուղիների կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման տարբերակը։

Կոպիրկինը պատմել է, թե ինչպես են Հայաստանն ու ՌԴ-ն համատեղ պայքարում կորոնավիրուսի դեմ

Սակայն 2020 թ․-ի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հարցում։

Մեր հարաբերությունները չի կարելի ի վերուստ տրված համարել. Երևանում ռուսական կենտրոն բացվեց