Ավիահաղորդակցության վերականգնումը կախված է համաճարակաբանական իրավիճակից. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության բացման հարցը քննարկվում է թե՛ երկկողմ մակարդակով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը կախված է կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մենք հետևում ենք, թե ինչպես է զարգանում համաճարակաբանական իրավիճակը Ռուսաստանում և Հայաստանում, քանի որ դա վճռորոշ է սահմանների լիակատար բացման հարցում։ Այդ հարցերը քննարկվում են թե՛ երկկողմ մակարդակով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում»,-հայտարարել է դեսպանը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, կառավարության համապատասխան որոշումներում, որոնց համաձայն ռեժիմային պահանջներ են հաստատվել, բավական շատ մարդիկ Հայաստանից կարողացել են մուտք գործել Ռուսաստան։

Մեր հարաբերությունները չի կարելի ի վերուստ տրված համարել. Երևանում ռուսական կենտրոն բացվեց

«Հայաստանի քաղաքացիներին մուտք գործելու համար որոշակի պահանջներ են ներկայացվում։ Հաշվի են առնված այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնց պատճառով կարելի է պահանջել Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան»,-ասել է Կոպիրկինը։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչումը կարող է նախնական լուծում դառնալ դեպի ԵԱՏՄ ուղևորափոխադրումների ապահովման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր մարտին ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություններ են դարձել այլ երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված հատուկ չվերթերը։

Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթեր կլինեն. տոմսը 94 հազար դրամի սահմաններում է