ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հումորիստ Մաքսիմ Գալկինն Instagram–ի իր էջում նոր տեսանյութ է տեղադրել. իր ու Ալլա Պուգաչովայի երկվորյակ բալիկներն այսօր տոնում են 7–ամյակը։ Այս տարի Լիզան և Հարրին դպրոց են գնացել։
«Մեր գլխավոր տոնը։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը, երեխաներ։ #гарригалкин #елизаветагалкина. P.S. բոլոր բաժանորդներին ծանոթ ու անծանոթ շնորհակալություն ջերմ խոսքերի և մեկնաբանություններում թողած շնորհավորանքների համար», – գրել է շոումենը։
Օգտատերերն իսկապես տեսանյութի տակ բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել. «Պաշտում եմ այս հիասքանչ բալիկներին։ Այնքան քաղաքավարի, խելացի և համեստ են։ Աստված թող միշտ ձեզ պահապան լինի։ Ամենախելացի և դաստիարակված երեխաները ձերն են։ Շնորհավոր ծննդյան օրը։ Ինչ լավ, բարի և ուրախ բալիկներ ունեք։ Թող լինեն առողջ և երջանիկ։ Երբ Հարրին ասում է «մայրիկ», ես լալիս եմ։ Որքան հուզիչ է ամեն ինչ»։
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Ավելի վաղ Գալկինը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր` ինչպես է նրա կինը` Ալլա Պուգաչովան լալիս։ Երկվորյակներ Լիզան և Հարրին սեպտեմբերի 1-ին նվիրված դպրոցի տողանին էին մասնակցում։ Ինքը` Մաքսիմ Գալկինը, տեսանյութին կից գրել էր. «Ահա և սեպտեմբերի 1-ը։ Պատրաստվում էինք, անհանգստանում, զարդարվում, գնացինք։ Ճանապարհում էին մայրիկը, հայրիկը, հորաքույրը, հորեղբայրն ու զարմիկը, դայակներն ու ընկերները»։
Երգչուհի Ալլա Պուգաչովան միջոցառմանը հայտնվել էր սև կաշվի բաճկոնով, սպիտակ կարճ շրջազգեստով և սպիտակ սպորտային կոշիկներով։ Մաքսիմ Գալկինը կնոջն ու երեխաներին տեսանկարահանում էր։ Տեսանյութի վերջին կադրերում երևում է նաև, ինչպես Ալլա Բորիսովնան չի կարողանում զսպել արցունքներն ու լալիս է։ Գալկինը նրան այդ հուզիչ պահին գրկում է։
Մոսկվայի առաջին գիմնազիան, որտեղ սովորելու են Լիզան և Հարրին, դպրոցական ավտոբուս ունի, որը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ երեխաներին տանել–բերելու է։ Այնտեղ նաև լողավազան, թենիսի կորտ, դիսկոկետ, շախմատի ակումբ և թեյարան կա։
Գիմնազիայում ուսման վարձն ամսական 160 հազար ռուբլի է։
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Հարրիին, որնոց փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։ Հեռուստահաղորդավար և հումորիստի Գալկինի առաջին ամուսնությունն է սա, երգչուհու համար` հինգերորդը։