Ամասիայի ԲԿ–ի տնօրենը հրամանագրել է մորը, մահացած աշխատողներին «թաքուն պահել». նոր քրգործ

Շուրջ 9 տարի ԲԿ–ի ցուցակներից չեն հանվել մահացածների և մշտական բնակության այլ վայր տեղափոխված անձանց վերաբերյալ տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ։

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործով չարաշահումներ են բացահայտվել. նոր քրգործ է հարուցվել

«Տվյալներ են ձեռք բերվել, որ Ամասիայի առողջության կենտրոնի տնօրենը նույն բժշկական կենտրոնում որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018 թվականը աշխատանքի չի հաճախել, սակայն այդ պայմաններում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվել: Արդյունքում 2010-2018թթ. նշված անձի անվամբ, որպես վարձատրություն, պետական միջոցներից հատկացվել է 4.3մլն դրամ, որը հափշտակվել է»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև, որ ԲԿ–ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010-2019 թվականի ցուցակներից չեն հանվել 5 մահացած և 11 մշտական բնակության այլ վայր տեղափոխված անձանց վերաբերյալ տվյալները: Սրա արդյունքում էլ նշված անձանց բժշկական սպասարկման համար պետական միջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք նույնպես յուրացման եղանակով հափշտակվել են:

Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել

Դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: