Վանդալիզմ Արմավիրում. բութ գործիքով կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը

Ոստիկանությունը տեղյակ է դեպքի մասին և արդեն իսկ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրիասյանն ահազանգել է, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմի դեպք է գրանցվել։

«Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը... Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Անդրիասյանը։

Մալաթիայում գիշերը 5 կանգառ ջարդուփշուր են արել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ առավոտյան դեպքի մասին տեղի հոգևոր հովվից ահազանգ են ստացել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։