ՌԱԴԻՈ

Միջազգային չափորոշիչների խախտումը դարձել է թուրքական քաղաքականության գործելաոճ. Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված թուրք–հունական լարվածությանն ու Թուրքիայի քաղաքական նկրտումներին։
Sputnik
Միջազգային չափորոշիչների խախտումը դարձել է թուրքական քաղաքականության գործելաոճ. Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ`քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ բախվել է թուրքական նկրտումների դրսևորմանը և թուրքական քաղաքական գործելաոճին, որի սովորական մեթոդներից է միջազգային չափորոշիչների խախատումը, այլ պետությունների շահերի ու տարածքային ամբողջականության, սահմանների հանդեպ հարգանքի բացակայությունը, ինչպես նաև այնպիսի վիճակի ստեղծումը, որի պարագայում կկարողանա ավելի շատ մանևրել` իր քողարկված նպատակներն իրականացնելու համար։

Թուրքիան չի հրաժարվի Հունաստանի հետ վիճելի տարածքում երկրաբանական հետախուզումից

«Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականությունը ծովային տարածքում` առաջ քաշելով մի նոր տեսություն, այսպես կոչված «Ծովային հայրենիքի» տեսությունը, հետևաբար հայտարարել է, որ Միջերկրական ծովում իր իրավունքներն ու իրավասությունները շատ ավելին են, քան ամրագրված են տարատեսակ պայմանագրերով, և այդ կապակցությամբ բերում է հիմնավորումներ` նշելով, որ Հունաստանին պատկանող կղզիների հարակից ջրային տարածքը նաև կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մելքոնյանի կարծիքով` Թուրքիան գծել է մի ծովային սահման, որը ոտնահարում է Հունաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանային այս հերթական լարվածությունը ստեղծելու համատեքստում հրահրում է տարատեսակ խնդիրներ Հունաստանի հետ ծովային հատվածում ու բնական է, որ այդ երկրի օրեցօր ակտիվացող ագրեսիվ քաղաքականությունը պետք է հանդիպեր քաղաքակիրթ աշխարհի ու մեծ խաղացողների արձագանքին: 

«Քո ժամանակը լրացել է». Էրդողանը մեղադրել է Մակրոնին պատմություն չիմանալու մեջ

Թուրքագետի համոզմամբ` եվրոպական պետությունների երբեմն կոշտ արձագանքը բխում է ոչ թե հումանիզմից, համամարդկային շահերից, այլ ավելի շատ հենց իրենց շահերից, որովհետև այս անգամ թուրքական նկրտումները ուղղակիորեն արդեն խաչվում են նրանց կենսական շահերի հետ։