Հայկական կողմն ամրապնդել է դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետ

Հայկ Չոբանյանի խոսքով` հայկական կողմի վրա շատ թակն է նստում սահմանին դիրքերի բարելավումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հուլիսյան դեպքերից հետո հայ–ադրբեջանական սահմանին նկատվում է հակառակորդի ակտիվություն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին։

Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը

«Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին 1-1.5 տարին, հարաբերական անդորր էր սահմանին։ Սակայն վերջին իրադարձություններն էական փոփոխություն են նախորդ իրավիճակի համեմատ»,-ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով` սա պայմանավորված է այն արդյունքներով, որ մեր զինված ուժերն արձանագրեցին հուլիսյան դեպքերի ժամանակ։ Ըստ էության, ըստ մարզպետի, հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա իր դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս։

Չոբանյանը նշեց, որ այս ամենը հայկական կողմի վրա շատ թանկ է նստում. վկան՝ օրերս սահմանին հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողն է։

Մարզպետն ընդգծեց` դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, քանի որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է։ Ուստի, մարզպետի խոսքով, պետք է և՛ ինժեներական, և՛ տեխնոլոգիական առումով ամեն ինչ անել, որպեսզի զինվորների կյանքին վտանգ չսպառնա։

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր` վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Սեպտեմբերի 16-ին հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Սահմանամերձ Դովեղից էլ ջուր չի հոսի Ադրբեջան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել