Վթար Երևան-Սևան ճանապարհին. Fiat–ի 29–ամյա վարորդը տեղում մահացել է, կան տուժածներ

Վթարից տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, երկուսինը` կայուն ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար։ Կան տուժածներ և զոհ։ Տեղեկլությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Չայնիի ոլորաններում բախվել են Geely–ն և Opel–ը. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Նշվում է, որ ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են սեպտեմբերի 17-ին, ժամը 21։06-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ բախվել են «Fiat» (վարորդ՝ Նաիրի Դ․, ծնված 1991 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ղ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Նաիրի Դ․-ն տեղում մահացել է»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Ողբերգական վթար Գեղարքունիքում. մեքենան հայտնվել է Սևանա լճում, վարորդը՝ տեղում մահացել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գառնիկ Զ․-ն (ծնված 1996 թ.) և Արմեն Շ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Արման Ղ․-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: