ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 15։20-ին։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում 18-ամյա Նորայր Ն.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Չայնիի ոլորաններում բախվել են Geely–ն և Opel–ը. կա մեկ զոհ, երեք վիրավոր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և 16-ամյա ուղևոր Մուշեղ Հ․-ին։ Նրան հոսպիտալացրել են Աբովյանի ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Իսկ վարորդը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր: