Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից ևս 2 չարտերային չվերթ է ծրագրվում դեպի Երևան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Ո՞ր ավիաընկերություններն են վերսկսել կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 14.700 ռուբլի է։

Չվերթերին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերության գրասենյակ։