Երևանում իրար են բախվել 2 ավտոմեքենա և 1 մոտոցիկլետ. կա վիրավոր

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երևանում իրար են բախվել 2 ավտոմեքենա և 1 մոտոցիկլետ։ Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 17-ին, ժամը 00։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հատվածներում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են KIA (վարորդ՝ Զարինե Գ․, ծնված 1997 թ․), Ford Fusion (վարորդ՝ Հենրիկ Ս․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլետը (վարորդ՝ Դավիթ Խ․, ծնված 1996 թ․)․KIA մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։