Լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախկին ոստիկանապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում. ինչ է արել Վովա Գասպարյանը, և ինչ հարց պետք է լուծի Փաշինյանը

Այս տարվա օգոստոսի 8-ին Վլադիմիր Գասպարյանը, լինելով Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի իր առանձնատանը, նկատել է, որ տան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքով` դրոնով։ Հետևելով սարքին և նկատելով «Ազատություն» ռադիոկայանի նկարահանման խմբին, Գասպարյանը հնչեցրել է նրանց ուղղությամբ հայհոյանքներ, սպառնացել է, ստիպել է ջնջել տեսանյութերը։

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,–նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ ապամոնտաժվում են. փաստաբանն այլ բան է պնդում

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նույն քրգործի շրջանակում պարզվել էր, որ 2017-ին Կադաստրի կոմիտեն, Շողակաթի համայնքապետարանը և Սևան ազգային պարկը կեղծ փաստաթղթեր են ներկայացրել Գասպարյանի տան հատակագծի վերաբերյալ` քողարկելով ապօրինի կառույցները։

Վերոհիշյալ կառույցների դեմ պաշտոնեական կեղծիքի և պետական uեփականություն հանդիսացող հողամաuերի վրա ինքնակամ կառուցապատումը չկասեցնելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել։

Վլադիմիր Գասպարյանին կձերբակալե՞ն․ նրա տան մոտակայքում ոստիկաններ են հավաքվում