Ռուսաստանում հանցավոր խումբ են հայտնաբերել, որում նաև ՀՀ քաղաքացիներ կան

Քննության վարկածով` մեղադրյալները, որոնց թվում նաև ՀՀ քաղաքացիներ կան, գումարի դիմաց օգնել են օտարերկրացիներին օրինական հաստատվել Մոսկվայում և Մերձմոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik.  Մերձմոսկվայի դատարան է փոխանցվել հանցավոր խմբի 9 մասնակիցների, այդ թվում երկու ոստիկանների նկատմամբ հարուցված գործը։ Նրանք մեղադրվում են Մոսկվայի մարզում ապօրինի միգրացիա կազմակերպելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։

«Մոսկվայի դատախազությունը հաստատել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը կազմակերպված հանցավոր խմբավորման 9 մասնակիցների նկատմամբ (27-53 տարեկան), այդ թվում ՆԳՆ երկու աշխատակցի։ Նրանք հանդիսանում են ՌԴ–ի, Տաջիկստանի և ՀՀ–ի քաղաքացիներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր մասնակիցները մեղադրվում են «խմբի կողմից ապօրինի միգրացիայի կազմակերպման» մեջ։

Մոսկվայի միգրանտների համար հունվարի մեկից թանկացավ աշխատանքային արտոնագիրը

Քննության վարկածով` մեղադրյալները հանցակիցների հետ գումարի դիմաց օգնում էին օտարերկրացիներին օրինականացնել իրենց ներկայությունը Մոսկվայում և Մերձմոսկվայում։

Հայ–իրանական հանցավոր խումբ է բացահայտվել. խաբեությամբ Հայաստան են բերել 50 իրանցու

Նրանք ՌԴ միգրանտների մուտք գործելու մասին տվյալներով միգրացիոն քարտերի կեղծ բլանկեր են օգտագործել։ Այդ փաստաթղթերի հիման վրա  տվյալներ են փոխանցվել ՆԳՆ տարածքային մարմին` միգրացիոն հաշվառման կանգնելու համար։ Փաստաթղթերն ընդունում էին ոստիկանության աշխատակիցները, որոնք հաշվառում էին օտարերկրացիներին։

2019 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում խմբի մասնակիցները  ավելի քան 7.5 հազար օտարերկրացու համար կազմակերպել են ապօրինի կացությունը Մոսկվայի մարզում։

ԱՄՆ նախկին գործակալը ձերբակալվել է. սկանդալի կիզակետում հայկական հանցավոր խմբավորում է

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը (երկուսի նկատմամբ տնային կալանք է կիրառվել)։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ռուս հայտնի գործարարը ձերբակալվել է հանցավոր խմբի առաջնորդների սպանության գործով