ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Կարեն Դեմիրճյանին նախկինում սպասարկած «ԳԱԶ 13» մակնիշի ավտոմեքենան կդրվի նրա անունը կրող Մարզահամերգային համալիրում։ Այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Առաջարկով ՄՀՀ տնօրինությունը դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այդ ավտոմեքենան մինչև օրս գտնվում է կոմիտեի հաշվեկշռում։
Կառավարության որոշմամբ` փաստորեն Կարեն Դեմիրճյանի ծառայողական «ԳԱԶ 13»–ն այսուհետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց նրա անվան ՄՀՀ–ին։
Որոշման համաձայն`ավտոմեքենան վերանորոգելու է ու որպես ցուցանմուշ տեղադրվելու է ՄՀՀ–ի տարածքում։