Կառավարությունը խստացնում է շահումով խաղերի գործունեության պայմանները. մանրամասներ

Շահումով խաղերը պետք է դպրոցներից ու հիվանդանոցներից, մշակութային ու վարչական շենքերից հեռու լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց վիճակախաղերի, տոտալիզատորների, բուքմեյքերական գրասենյակի գործորնեության պայմանները։

Երբ նախագիծը հաստատվում էր, խաղատունը կառուցված էր. ինչպես «մոլորվեց» ՀՀ կառավարությունը

Մասնավորապես, թե դրանք որքան հեռու պետք է լինեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից։

Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները, ստիպված կլինեն հրաժարվել իրենց գործունեությունից։

«Մենք ակնկալում ենք, որ այս որոշմամբ հնարավոր կլինի մի կողմից կազմակերպել այդ գործունեությունը, մյուս կողմից` մեղմել մոլախաղերով հրապուրվելու վտանգը»,– ասաց Ջանջուղազյանը։

Փաշինյանի գրառման հետքերով. ինչու չի խոսվում շահումով խաղերի ու առևտրի մասին

Ընդունված որոշմամբ` շահումով խաղեր կարող են կազմակերպվել բացառապես փակ տարածքներում։

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում դրանք կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից պետք է ուղիղ գծով հեռու լինեն առնվազն 150 մետր։

Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլորին, բացի բանկերից ու խաղատներից

Կոտայքի մարզի Աբովյան ու Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ ու Սևան քաղաքների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններում շահումով խաղերը նշված օջախներից պետք է հեռու լինեն ուղիղ գծով առնվազն 100 մետր հեռու։

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ, Սյունիքի մարզի Կապան և Մեղրի, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում շահումով խաղերը կարող են կազմակերպվել վերոհիշյալ հաստատություններից ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռավորության վրա։

Խաղատունը լավ բան չէ. Հայաստանում կսահմանափակեն շահումով խաղերի գովազդը

«Բացի տարածքից, նաև տարիքային սահմանափակումներ են սահմանվել` մի դեպքում 21 տարի, մեկ այլ դեպքում` 18։ Կարգավորվել են նաև տարածքի չափերի, անձը հաստատող փաստաթղթերով մուտքի իրավունքի հարցերը, թե արդյո՞ք նրանց վերաբերող դատական վճիռներ կան, որոնցով այդ մարդկանց մուտքը խաղատնային գործունեություն իրականացնող տարածքներ արգելվում է»,– ասաց ֆինանսների նախարարը։

Կառավարության այս որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

«Շանգրի Լա» խաղատունը զրկվեց լիցենզիայից