Ինչքան ժամանակ է Covid-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում մարդուն

Մասնագետը հստակեցրել է, որ պատվաստանյութը կրկնակի պատվաստման սահմանափակումներ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակել է «Վեկտոր» կենտրոնը, ամբողջ կյանքի համար դիմադրողականություն չի ապահովում։ Տեղեկությունը հայտնել է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի զոոնոզ ինֆեկցիաների և գրիպի բաժնի վարիչ Ալեքսանդր Ռիժիկովը Instagram-ի ուղիղ եթերում:

«Այս պատվաստանյութը ամբողջի կյանքի համար դիմադրողականություն չի ձևավորում, այսինքն՝ մենք ոչ մի փոփոխություն չենք անում ամբողջ կյանքի համար»,-ասել է նա։

Հնդկաստանը ՌԴ-ից կգնի հարյուր միլիոն չափաբաժին պատվաստանյութ COVID-19–ի դեմ

Ռիժիկովի խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մարդուն պաշտպանում է առնվազն կես տարի։

Նա հստակեցրել է, որ պատվաստանյութը կրկնակի պատվաստման սահմանափակումներ չունի։