«Բաժանվելու իմաստը ո՞րն էր, եթե միասին եք». Տիմատին և Ռեշետովան շարունակում են հանդիպել

Տիմատին արդեն իր եռահարկ առանձնատունը փոխել է Ռեշետովայի հետ համատեղ որդու` մեկամյա Ռաթմիրի անունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Բաժանումից հետո էլ Անաստասիա Ռեշետովան ժամանակ է անցկացնում Տիմատիի հետ: Տեղեկությունը հայտնում kp.ru կայքը։ Զույգը հանգստյան օրերին որդու հետ միասին ժամանակ է անցկացրել, Տիմատին էլ արդեն իր եռահարկ առանձնատունը փոխել է Ռեշետովայի հետ համատեղ որդու` մեկամյա Ռաթմիրի անունով։

Ո՞ւմ է նման Տիմատիի որդին. ռեփերը սպառնացել է, որ կարգելափակի կնոջ մասին գրողներին

Ռեշետովան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ռեփերը փոքրիկի հետ ժամանակ անցկացնում լողվազանում։ Մի տեսանյութում էլ մոդելը դիմում է նախկին սիրելիին` փաղաքշորեն «Տիմ, նկարի» ասելով։

Զույգի նման պահվածքը տարակուսանք է հարուցել հետևորդների մոտ։

«Ձեր բաժանվելու իմաստը ո՞րն էր, եթե միասին եք», «Էլի մարդիկ էժանագին PR են արել», «անգամ այն ժամանակ այսքան հաճախ համատեղ հրապարակումներ չէիք անում», գրել են նրանք։

Նախորդ շաբաթ Անաստասի Ռեշետովան հայտնել էր, որ ինքը և Տիմատին վեց տարվա միասին ապրելուց հետո բաժանվել են։ Զույգը մեկամյա որդի ունի` Ռատմիր Յունուսոֆը։