Առցանց ասուլիս. «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները»

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս:
Sputnik

Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների:

Ասուլիսի բանախոսներ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը և խաղողագործ, գինեգործ Սամվել Մաչանյանը կանդրադառնան ոլորտի խնդիրներին, կներկայացնեն պրոբլեմների լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները, առաջարկությունները, կպատասխանեն հետաքրքրող հարցերին:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: