ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը դադարում է ղեկավարել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ, ես դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները», – գրել է Հակոբյանը։
Իր որոշման պատճառների մասին վարչապետի կինը չի նշել։ Նա վստահություն է հայտնել, որ իր գնալուց հետո էլ հիմնադրամի շահառու` քաղցկեղով հիվանդ երեխաները հուսալի և ապահով ձեռքերում կմնան։
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամն իր հիմնական գործունեությունը սկսել է 2018-ի սեպտեմբերից։
Այն ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` ներառյալ նախագահը, բաղկացած են 18 անդամներից։
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը