Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Իմ քայլի» պատգամավորը մեկ շաբաթ ժամանակ ունի, որպեսզի կամ լքի պաշտոնը, կամ էլ` շարունակի պաշտոնավարել որպես ԱԺ պատգամավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հրաժարականի մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

«Իմ քայլից» ևս մի պատգամավոր մանդատը վայր կդնի. «Հրապարակ»

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Այդ ժամանակ պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Ես չէի ուզում, նա ստիպեց. Ջուլֆալակյանը բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին

Նշենք` մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փամբուխչյանն տեղափոխվելու է արտակարգ իրավիճակիների նախարարություն՝ փոխնախարարի պաշտոնում։

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է նրան պատրաստել ԱԻ նախարարի պաշտոնի համար, քանի որ 2 տարուց լրանում է Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, թերևս, թոշակի կանցնի:

Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել. ԱԺ–ն անվստահություն չհայտնեց

Ի դեպ, Փամբուխչյանը 2018-ի հունիսի 6-ի հրամանով Փաշինյանի հրամանով նշանակվել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ Կարճ ժամանակ անց` 2019-ի հունվարի 14-ին, նա ազատվեց պաշտոնից պատգամավորական մանդատ ստանալու համար։