Ալեն Սիմոնյանը պարզաբանել է` ինչու է «Իմ Քայլը» ԲՀԿ–ի հետ հուշագիր ստորագրել

Ըստ ԱԺ փոխնախագահի` հուշագիրն ընդամենը խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համաձայնության շուրջ էր և ոչ մի պարտավորեցնող բաղադրիչ չէր պարունակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության գրասենյակի շենք մոտ պատասխանեց լրագրողների հարցերին` կապված «Բարգավաճ Հայաստանի» հետ վերջին օրերի հակամարտության, բայց ժամանակին համատեղ միջոցառումներ անելու և անգամ հուշագիր կազմելու մասին։

«Իմ քայլը» կմերժի՞ Վաղարշյանի թեկնածությունը. ի՞նչ նպատակ են հետապնդում Աժ–ի քննարկումները

«Ես բոլոր տեսախցիկների դիմաց հիմա պետք է ասեմ` մեր հուշագիրը պառլամենտում ներկայացված այդ ուժի հետ ընդամենը խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համաձայնության շուրջ էր և ոչ մի պարտավորեցնող բաղադրիչ չուներ իր մեջ։ Ինչ վերաբերում է միասին գործարաններ բացելուն, գուցե մարդիկ այդ արտադրամասերում չափաբաժին են ունեցել և ներկա են եղել, բայց դա չի նշանակում, որ նրանք ունեցել են իրավական կամ քաղաքական կապեր», – ասաց Սիմոնյանը։

Նա հավաստիացրեց, որ ՔՊ–ի նիստում չեն քննարկվել ոչ ԲՀԿ–ի հետ հարաբերությունները, ոչ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված աղմուկը։

Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Մեր այսօրվա օրակարգում տնտեսական հարցերն էին` կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Այլ բան չենք քննարկել»,– նշեց ԱԺ փոխնախագահը։

Նա հավելեց, որ ՔՊ–ն մտադրված է ամիսը մեկ կազմակերպել ներկուսակցական հանդիպումներ, որոնց կմասնակցեն թե օրենսդիրները, թե գործադիրները։

«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան

Նշենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը Facebook-ի իր էջում կոշտ գրառում էր կատարել` ակնարկելով Ծառուկյանի անցյալից քրեական գործի դրվագները, վերջինս էլ նույնքան կոշտ պատասխանել էր` հուսալով, որ Հայաստանն այլևս հոգեկան խնդիրներով մարդիկ չեն ղեկավարի։

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև կոալիցիոն հուշագիր էր ստորագրվել։