Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ

Հայաստանի չեմպիոն « Արարատ-Արմենիայի» հաջողությունը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում մազից էր կախված։ Բայց մեր թիմը հրաշք գործեց, ու հետ բերելով երկու գնդակի տարբերությունը, հասավ հաղթանակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Ավանի ակադեմիայում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշ» թիմի հետ և հաղթեց 4:3 հաշվով։

Խաղը սկսվեց «Արարատ-Արմենիայի» գրոհների ներքո։ Հայկական թիմն ուներ զգալի տարածքային ու խաղային առավելություն, բայց գործը ռեալ գոլային պահերի չէր հասնում։

Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ

Այնուամենայնիվ, մեր թիմի գործողությունները հասան իրենց նպատակին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Ջեյսոն Մարտինեսն իր նորմաուտը Հայաստանի չեմպիոնի կազմում նշանավորեց գոլով։

Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ

Մերոնց ուրախությունը, սակայն,  երկար չտևեց։ Ընդամենը երկու րոպե անց մրցակցի հակագրոհն ավարտվեց Դիոգո Պիմենտելիի դիպուկ հարվածով, ու հաշիվը հավասարվեց։

Բաց թողած գոլից հետո « Արարատ-Արմենիան» առնվազն երկու անգամ կարող էր փոփոխություն մտցնել հաշվի մեջ, բայց երկու անգամ իր շանսը ձեռքից բաց թողեց Յուսուֆ Օտուբանջոն։

Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ

Առաջին խաղակեսում ունենալով գոլային ռեալ հնարավորություններ, մեր թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով, ու բացի այդ էլ, մինչև ընդմիջում « Արարատ-Արմենիան» մնաց տասը ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստանալով` դաշտից հեռացվեց Ալեքս Ջունիորը։

Երկրորդ կեսը մեր թիմը սկսեց շատ ակտիվ, ու նորից վտանգավոր պահեր առաջացան հյուրերի դարպասի մոտ, բայց մեկ խաղացողի պակասն իրեն զգացնել տվեց, ու հյուրերի հակագրոհը կասեցնելիս Ալեմաոն խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Նշանակված 11 մետրանոցն իրացրեց Ստեֆանո Բենսին ու «Ֆոլա Էշը» առաջ անցավ հաշվի մեջ՝ 2։1։

Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ

Ու նորից « Արարատ-Արմենիան» պահեր էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, ու նորից չէր օգտագործում դրանք։ Տասը ֆուտբոլիստներով էլ խաղային ու տարածքային առավելությունը մեր թիմի կողմն էր, բայց գոլ էր հարկավոր։

Ով ինչպես կհասնի Երևան. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ճանապարհային քարտեզը

Գոլն վերջո եղավ, բայց, ցավոք, գնդակը նորից հայտնվեց «Արարատ-Արմենիայի» դարպասում։

Մառվեն Հաջին հաշիվը դարձրեց 1։3։ Այնպիսի զգացում կար, որ խաղը փրկել այլևս հնարավոր չէ։

Բայց մեր թիմը կամք դրսևորեց ու ֆանտաստիկ կերպով կարողացավ փրկել խաղը։ Հանդիպման վերջին երկու րոպեների ընթացքում մերոնք երկու անգամ ստացան 11 մետրանոցի իրավունք, ու երկու դեպքում էլ Մաիլսոն Լիման դիպուկ հարվածելով, խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Ընդ որում, թիմերն արդեն խաղում էին հավասար կազմերով, քանի որ երկրորդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը թողել էր Դիոգո Պիմենտելին։

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

Լրացուցիչ ժամանակի ամբողջ ընթացքում դրության տերը մեր թիմն էր։ Վտանգավոր պահերը «Ֆոլա Էշի» դարպասին հաջորդում էին մեկը մյուսին, բայց չկար սպասվող հարվածը։ Որոշ դրվագներում էլ մեր թիմի ֆուտբոլիստներին ակնհայտ խանգարում էր հոգնածությունը։

Բայց լրացուցիչ ժամանակի ավարտից յոթ րոպե առաջ Սերգեյ Վակուլենկոն գլխի հարվածով առաջ մղեց «Արարատ-Արմենիային»՝ 4։3։ Ֆանտաստիկ «come back»` հայկական թիմի կատարմամբ։

Այս ծանրագույն ու կարևոր հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում մեկ շաբաթ անց Երևանում մրցելու է սլովենական «Ցելե» թիմի հետ։

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»