ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 16–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:30-ի սահմաններում Կապուտան գյուղից դեպի Կոտայք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Opel և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել. նրանցից մեկը հղի կին է։
Կայքի հաղորդմամբ՝ վիրավոր հղի կինն ու ևս մեկ տուծաժ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս 2 տուժածներին շտապօգնության մեքենայով Երևան են տեղափոխել։
Նրանք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում են:
Իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև վթարի հանգամանքները։