Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին

Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` առաջարկելով վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը` արցախյան բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է «կառուցողական»։

Ադրբեջանում հայտնված սպային առևանգե՞լ են. դեպքերն այլ ընթացք են ստանում

Այս մասին այսօր Փաշինյանը հայտնեց ԱԺ –ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ինչ վերաբերում է համանախագահների առաջարկին` ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հաջորդ շաբաթ հանդիպելու մասին, վարչապետը շեշտեց, որ լուրերը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պլանավորված հանդիպման մասին իրականությանը չեն համապատասխանում։

«Հանդիպում այս պահին նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը շարունակելու համապատասխանում է մեր պատկերացումներին»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ հայկական կողմը նախապայմաններ չի դնում, նախապայման դնում է Ադրբեջանը` հայտարարելով, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս։

Ադրբեջանական կողմի սահմանային դիրքերի ամրապնդմանը հաջորդելու են նոր սադրանքներ. Մինասյան

Հիշեցնենք`սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել:

Ըստ հաղորդագրության առաջարկվող հանդիպման նպատակն է լինելու ճշգրտել նախարարների  դիրքորոշումները՝ լուրջ առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման հարցում։