Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, ծնված 1991թ.–ին։

Ինչ նպատակով է Ադրբեջանն ամրացնում դիրքերը, և ինչ պիտի անի Հայաստանն այս պարագայում

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: