Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հոսպիտալացումից հետո առաջին լուսանկարն է հրապարակել` սոցցանցերում գրելով, որ առողջական խնդիրները դեռ պահպանվում են` չնայած դրական դինամիկային։ Ինչպես հետագայում իրեն կդրսևորի Գերմանիան՝ սյունակագիր Իրինա Ալկսնիսի նյութում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երկուշաբթի`սեպտեմբերի 14–ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը պահանջել է դադարեցնել բլոգերին «Նովիչոկով» թունավորելու մասին եզրակացությունների քննադատությունը, քանի որ Ֆրանսիայի և Շվեդիայի որոշ անկախ լաբորատորիաներ հաստատել են բունդեսվերի մասնագետների եզրակացությունը։ «Որոշ» լաբորատորիաներ, քանի որ դրանց մասին տեղեկությունը ևս գաղտնի է։

Հազիվ թե գերատեսչության ղեկավարի ցանկությունը կատարվի։ Ավելի հավանական է ճիշտ հակառակ արդյունքը, քանի որ այժմ Գերմանիայի իշխանություններին վատ դրության մեջ է դրել ինքը` Ալեքսեյ Նավալնին։

Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը

New York Times պարբերականը, հղում անելով ԳԴՀ անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտնել է, որ ապաքինվելուց հետո Նավալնին մտադիր է Ռուսաստան վերադառնալ «իր գործունեությունը շարունակելու համար»։

Եթե թերթի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է միայն ուրախանալ Նավալնու համար, քանի որ նման ցանկությունը միանշանակ վկայում է նրա մոտ կոգնիտիվ ֆունկցիաների պահպանման մասին, ինչը, դատելով բժիշկների մեկնաբանություններից, այդքան էլ երաշխավորված չէր` հաշվի առնելով այն ծանր վիճակը, որում նա գտնվում էր։

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դուռը շրխկացնելով, Ռուսաստանը լքել են մի շարք մարդիկ, որոնք մինչ այդ հայտնի հասարակական-քաղաքական անձինք էին։ Արդյունքը միշտ նույնն էր. նրանք շատ արագ կորցնում էին իրենց հասարակական կշիռը` միանալով արտագաղթողների ընդհանուր զանգվածին, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում։ Դե իսկ Կրեմլի դեմ անզիջում պայքարողի կարգավիճակը կորցնելուն զուգահեռ նրանք կորցնում էին նաև կարգավիճակի հետ կապված ֆինանսական հնարավորությունները. Միխայիլ Խոդորկովսկու նման իսկապես ունևոր մարդիկ ռուս ընդդիմադիրների շարքերում շատ չեն։

«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում

Արդյունքում նրանց մնում է Պրահայի, Ռիգայի կամ Լոնդոնի համեստ բնակարաններից իրենց մաղձը թափել սոցցանցերում։ Իսկ առավել տխուր դեպքերում ընդհանրապես կարելի է ընկնել կացության նոր երկրի «պատժիչ հոգեբուժության» աղացաքարի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Պյոտր Պավլենսկու հետ։ Ի դեպ, այդ պատմությունից դասեր քաղեցին։ Տարեցտարի «ես լքում եմ Ռուսաստանն ընդմիշտ, թող նա կործանվի առանց ինձ» թեման ավելի հազվադեպ ու ցածրաձայն է հնչում։

Նավալնու ախտանշանները բոլորովին նման չեն «Նովիչոկով» թունավորման նշաններին․ Ռինկ

Դե իսկ Ալեքսեյ Նավալնու համար նման հանգուցալուծումն առավել վիրավորական կլիներ, քանի որ նա ոչ միայն դարձել է Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիրը, այլև բավական արդյունավետ համակարգ է ստեղծել իր կողմնակիցներից ֆինանսական միջոցները կորզելու համար։ Դա վերջին տարիներին նրան բազմաթիվ հաճելի բոնուսներ և ընդհանուր բավական բարձր կենսամակարդակ էր ապահովում՝ արտասահմանյան թանկարժեք հանգստավայրերում ամբողջ ընտանքիով պարբերաբար հանգստանալուց մինչև Սթենդֆորդի համալսարանում դստերն ուսման տալը։

Այնպես որ զարմանալի չէ, որ բլոգերը ցանկություն չունի «քրտնաջան աշխատանքով ձեռք բերվածը» թողնել և դառնալ երկրորդ Սկրիպալ, որին բրիտանական հատուկ ծառայությունները կարծես թե աշխարհի մի խուլ անկյուն են ուղարկել՝ հնագույն Սոլսբերիում հարմարավետ կյանքի փոխարեն. և այդ ամենը լոկ Հետախուզության գլխավոր վարչության մարդասպաններից հրաշքով փրկվելու մասին լեգենդը պաշտպանելու համար։

Եվ ահա այստեղ էլ հենց առաջանում է Ալեքսեյ Նավալնու անձնական շահերի և Արևմուտքի կողմից նրա հիվանդության վերաբերյալ ներկայացվող պատկերի սկզբունքային տարբերությունը։ Գերմանացիների կայացրած ախտորոշումը անթույլատրելի է դարձնում նրա վերադարձը հայրենիք՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն այն փաստը, որ բլոգերը համառորեն ձգտում է վերադառնալ ուղիղ վիշապի երախը, որը նրան, կարծես թե, քիչ էր մնում սպաներ, նշանակում է, որ «Նովիչոկով» թունավորմանն ու ՌԴ իշխանությունների կողմից իր կյանքին իրական սպառնալիքին նա պարզապես չի հավատում։

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

Բայց որ ավելի վատ է՝ Նավալնին հայրենիք պետք է վերադառնա դուրս գրման էպիկրիզով։ Իսկ գերմանական կողմը, ինչպես հայտնի է, հրաժարվում է Մոսկվային ցանկացած տեղեկություն տրամադրել, որը կհաստատեր նրա ախտորոշումը։ ՌԴ գլխավոր դատախազությունը հերթական հարցումն է ուղարկել գերմանացի գործընկերներին՝ ստուգելու համար բլոգերի հիվանդության հետ կապված ամբողջ պատմությունը, սակայն Բեռլինի հետ համագործակցության վրա հույս դնել հնարավոր չէ։ Իսկ ահա «Շարիտե» կլինիկայի տեղեկանքը, որը բլոգերը կբերի իր հետ, կարող է մի շարք հետաքրքրաշարժ տեղեկություններ տալ Ռուսաստանի իրավասու մարմիններին։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Մի խոսքով, Ռուսաստան անհապաղ վերադառնալու Ալեքսեյ Նավալնու ցանկությունը գերմանացիներին դնում է ծայրահեղ տհաճ և բարդ իրավիճակի մեջ, քանի որ սպառնում է վերջնականապես տապալել զառանցանքի այն կույտը, որ նրանք կազմակերպել էին վերջին շաբաթներին։

Ի դեպ, բրիտանացիները նույնատիպ իրավիճակում ավելի հնարամիտ էին գործել։ Քիչ էր, որ Սկրիպալի թունավորման հետ կապված շոուն ընդհանուր առմամբ տպավորիչ էր իր մասշտաբներով և մանրամասների նրբությամբ, այդ թվում՝ տները քանդելը, բացի այդ «զոհին» էլ շատ գրագետ էին ընտրել. ոչ մեկին չհետաքրքրող և անպետք նախկին լրտես, որը կանի այն, ինչ իրեն կհրահանգեն։ Սակայն հատկանշական է, որ նույնիսկ այստեղ Լոնդոնը չհամարձակվեց Սկրիպալին գործողությունների գոնե նվազագույն ազատություն տալ՝ այդպես էլ թույլ չտալով զրուցել լրագրողների կամ դիվանագետների հետ։

Համոզել Ալեքսեյ Նավալնուն ամբողջ ընտանիքի հետ կամովին թողնել Ռուսաստանի գլխավոր ընդդիմադրի քաղցր կյանքը՝ գերմանացիների համար կարող է ծայրաստիճան բարդ լինել:

Բլոգերի համար վատ նորությունն այն է, որ Ռուսաստան նրա վերադարձն այնքան տհաճ հետևանքներով է սպառնում այդ ողջ պատմությունը մոգոնած Բեռլինի համար, որ այնտեղ տվյալ խնդրի լուծման համար կարող են այնպիսի մեթոդների դիմել, որոնք «համոզել» և «կամավոր» բառերի օգտագործում չեն ենթադրում։