Արյունաբանականի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ո՞րն է խնդիրը

Արյունաբանականի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Յոլյանի անվան արյունաբանական նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։

Նշենք, որ խոսքը արյունաբանականի նախկին տնօրեն, ՀՀԿ–ական Սմբատ Դաղբաշյանի մասին է։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

«Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի  հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության  լաբորատորիայի, սեռոլոգիական  և մանկական բաժանմունքների աշխատակիցների  հասանելիք  հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոսը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, 26.5 մլն դրամի յուրացում է կատարվել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գառնիում ընկերոջը սպանել է փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. մեղադրանք է առաջադրվել

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2018-ին, երբ Դաղբաշյանն ազատվեց տնօրենի պաշտոնից, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հետաքննություն է ընթանում արյունաբանականում։