ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Տպավորություն է, որ հեղափոխությամբ ու ժողովրդի ուսերին նստած իշխանության եկած ուժը հեռացել է ժողովրդից ու մոռացել է, թե ինչպես իշխանության եկել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գորգիսյանը։
Նա նշեց, որ դրա արդյունքում ինչի մասին իրենք բարձրաձայնում են, «պատին են դեմ առնում», մինդեռ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում խնդիրները շարունակում են մնալ։
«Արայիկ Հարությունյանը մինչև հիմա քանդում է համակարգեր՝ փոխարենը չառաջարկելով նոր համակարգ, որևէ նոր լուծում»,- հայտարարեց Գորգիսյանը՝ հավելելով, որ շտապում են Ազգային ժողով, որովհետև շուտով Հարությունյանի հրաժարականի պահանջով քվեարկություն է անցկացվելու։
Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հավելեց, որ շարունակում է վախի մթնոլորտը տիրել։ Եթե այն չլիներ, վստահ է` իրենց կմիանային նաև դժգոհ աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ։
«Արայիկ, հեռացիր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների բերման են ենթարկում
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առջև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվում։ Իսկ Ազգային ժողովում մի քանի րոպեից սպասվում է Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցով քվեարկությունը։ Պաշտոնանկության վերաբերյալ հարցապնդումը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել։
«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը