Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում են ազատվել աշխատանքից. դիմել են Փաշինյանին

Արյունաբանական կենտրոնում շուտով կարող է կոլապս առաջանալ, քանի որ կենտրոնի 41 մասնագետները չեն վարանելու ազատվել աշխատանքից։ Պատճառի մասին նրանք նամակով հայտնել են վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկներ պատրաստվում են հոկտեմբերի 1-ից ազատվել աշխատանքից։ Մասնագետների խումբը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել առողջապահության նախարարությունը որոշումը։

Արյունաբանականի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ո՞րն է խնդիրը

«Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց»,–նշված է բաց նամակում։

Հերթական հրաժարականը. Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն ազատման դիմում է գրել

Բժիշկները խնդրել են վերանայել նախարարության որոշումը` հաշվի առնելով, որ այն չհիմնավորված և անտրամաբանական է։ Իսկ հակառակ դեպքում`Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, բժիշկները հոկտեմբերի 1-ից կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Փաշինյանին ուղղված բաց նամակում բժիշկները գրել են, որ աշխատանքից ազատման իրենց որոշման մասին հայտնում են կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նա հայտնել էր, որ նամն քայլի պատճառն առողջապահության նախարարության որոշումն է` հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն: