Լանջիկում մարդատար մեքենան բախվել է բեռնատարին. վարորդներից մեկի վիճակը միջին ծանրության է

ԱԻՆ հաղորդագրության համաձայն` դեպքը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կիլոմետրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Շիրակի մարզում` Լանջիկ գյուղի մոտակայքում, ճանապարհատրանսպորտային պատահար է եղել. կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

«Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ». «խառը» վթար Երևանում

Նշվում է, որ ահազանգը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են սեպտեմբերի 14-ին` ժամը 18։09-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գևորգ Գ․, ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սևակ Ս․, ծնված 1989 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վթար Թալին-Մաստարա ավտոճանապարհին. տուժածի վիճակը ծանր է

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սևակ Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից