Հրդեհ Տավուշում. մեկ մարդ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Հրդեհի հետևանքով այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը , մասամբ 2 եղևնի և մոտ 3.5 հա խոտածածկույթ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ցերեկը հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, ինչի հետևանքով մեկ մարդ է այրվածքներով հիվանդանոց տեղափոխվել։

Ողբերգական դեպք Վայոց Ձորում. կայծակի հարվածից 59-ամյա տղամարդ է մահացել

«Այսօր, ժամը 13։46-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:30-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհի հետևանքով այրվել են անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը  (մոտ 25 քմ), մասամբ 2 եղևնի և մոտ 3.5 հա խոտածածկույթ:

Անասնագոմի սեփականատեր Ռոստոմ Ծ․-ն (ծնված 1955 թ․) դաստակի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Բերդի ԲԿ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։