Հայաստանի հեղափոխությունը վերաբերում էր հայերին. Մնացականյանը` Բելառուսի դեպքերի մասին

Մնացականյանը հույս է հայտնել, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն այդ լուծումը բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի ընդունում 2018թ. –ին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» և Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև արվող համեմատությունները։ Մնացականյանը EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ է անդրադարձել այս թեմային` ասելով, որ երկու դեպքերի զուգահեռությունն, իհարկե, անխուսափելի է:

ՀՀ-ն շատ կարևոր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ. Մնացականյանի հարցազրույցը EFE–ին

«Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր  բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի։ Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով` բանն այն է, որ Երևանի հիմնական  դաշնակից Մոսկվան չի միջամտել Հայաստանի ցույցերին, որդեգրել է չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթմունքի մեջ է գցել վերլուծաբաններին: Մնացականյանը հույս է հայտնել, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն այդ լուծումը, ըստ նախարարի, բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Հիշեցնենք, որ ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներն ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ԿԸՀ-ի տվյալներով` նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը:

«Բելառուսի իրադարձությունները լուրջ դաս են». Պուտինը Սոչիում հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Օգոստոսի 16-ին Բելառուսում անցկացվեցին երկրի ժամանակակից պատմության մեջ ամենալայնածավալ բողոքի ակցիաները։ Պաշտոնական տվյալներով` առաջին օրերի ընթացքում ավելի քան 6.7 հազար մարդ էր ձերբակալվել։ Բելառուսի ՆԳՆ–ի հաղորդմամբ` անկարգությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել, այդ թվում ավելի քան 120 իրավապահ մարմինների աշխատակից։ Բելառուսի իշխանությունների տվյալներով` մահացել է ակցիայի 3 մասնակից։