ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները ողջունել են հարաբերությունների ամրապնդման դրական միտումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ Ստանիսլավ Զասը և Անտոնիու Գուտերեշը մտադիր են մեծացնել երկու կազմակերպությունների միջև համագործակցության ծավալները բոլոր մակարդակներում։ Այդ մասին ասվում է երկու կազմակերպությունների գլխավոր քարտուղարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՀԱՊԿ-ի կայքում։

Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված

Հայտարարության մեջ նշվում է, որ Զասն ու Գուտերեշը ողջունում են համագործակցության մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետա անցած 10 տարիների ընթացքում երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջև հարաբերությունների ամրապնդման կայուն առաջընթացն ու դրական միտումը:

Նրանք հատկապես ընդգծել են համագործակցության կարևորությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, գլոբալ և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության գործն առաջ մղելու համար։

ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին

Փաստաթղթում նշվում է, որ այս օրերին, երբ միջազգային հանրությունը նշում Է ՄԱԿ-ի ստեղծման 75-րդ տարեդարձը, գլխավոր քարտուղարները վերահաստատում են հաստատակամ նվիրվածությունը Համատեղ հռչակագրին և իրենց մտադրությունը՝ շարունակել մեծացնել համագործակցության մասշտաբները բոլոր մակարդակներում, այդ թվում այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են վաղ նախազգուշացումը, հակամարտությունների կանխումն ու լուծումը, խաղաղապահությունը, ահաբեկչության կանխումն ու հակազդումը:

Կողմերը պատրաստ են նաև ամրապնդել փոխգործակցությունը միջազգային հանցավորության և զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին